Ընտրակաշառքի մեղադրանքով ձերբակալվել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» 8 ներկայացուցիչ
Փաստաբան Տիգրան Հայրապետյանն ահազանգում է, որ հակակոռուպցիոնը ձերբակալել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» 8 ներկայացուցչի ընտրակաշառքի մեղադրանքով, և այս պահին փաստաբաններին թույլ չեն տալիս մուտք գործել ներս՝ պաշտպանելու ձերբակալվածների իրավունքները:
Հակակոռուօցիոն կոմիտեն դեռ չի մեյնաբանում այս տեղեկատվությունը: Փոխանցեցին, որ ավելի ուշ կարձագանքեն:


