Գիշերը Էջմիածնում կրակոցներ են հնչել. ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի թոռը
Այս գիշերը Էջմիածնում կրակոցներ են հնչել: Մեր տեղեկությունների՝ կրակողը եղել է Մանվել Գրիգորյանի թոռը, որի անունով էլ գրանցված է ատրճանակը, որից նա կրակել է:
Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով` պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):
Մանվել Գրիգորյանի թոռանը՝ Մանվել Կարենի Գրիգորյանին, ձերբակալել և ներկայացրել են Քննչական բաժին: