հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Սուրեն Պապիկյանը գերատեսչական մեդալով պարգևատրել է Հովհաննես Բաղրամյանի թոռանը

Սուրեն Պապիկյանը գերատեսչական մեդալով պարգևատրել է Հովհաննես Բաղրամյանի թոռանը

Երևանում իրականացվել են Հայազգի նշանավոր զորահրամանատար, ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումներ (մասնավորապես՝ հարգանքի տուրքի մատուցում Բաղրամյան պողոտայում կանգնեցված մարշալի արձանի մոտ, ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ի գրասենյակի մուտքի պատին Բաղրամյանին նվիրված հուշատախտակի բացում, ինչպես նաև ցուցադրություն ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում):

Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետություն այցելած մարշալի թոռանը՝ Իվան Բաղրամյանին, երեկոյան ընդունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և պարգևատրել գերատեսչական մեդալով։

 

  • Կիսվել: