շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը

Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավար Ֆիլիպ Կուրարի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
 
«Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է Ընտրական օրենսգրքում կատարված վերջին բարեփոխումները՝ ընդգծելով, որ դրանց նպատակն ընտրական գործընթացների թափանցիկության, վստահելիության և արդյունավետության բարձրացման ապահովումն է։
 
Գործընկերների խնդրանքով Աննա Կարապետյանը ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը և հանրաքվեին վերաբերող մանրամասները:
 
Հանդիպման ժամանակ գործընկերները հետաքրքրվել են նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքով, ընտրություններին վերաբերելի մարտահրավերներով և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերով։
 
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: