Էստոնիան, Լատվիան և Լիտվան կանջատվեն ռուս-բելառուսական էներգահամակարգից
Էստոնիան, Լատվիան և Լիտվան ծրագրում են միաժամանակ անջատվել ռուս-բելառուսական էներգահամակարգից, այնուհետև սինխրոնիզացվել եվրոպական համակարգի հետ, տեղեկացնում է BBC-ն։
Նշվում է, որ Լիտվայի էներգետիկայի նախարար Ժիգիմանտաս Վայիցունասն անջատումն անվանել է «էներգետիկ անկախության համար պայքարի վերջին քայլը»:
«Մենք Ռուսաստանին կզրկենք էլեկտրաէներգիան որպես աշխարհաքաղաքական շանտաժի գործիք օգտագործելու հնարավորությունից»,-հայտարարել է Վայիցունասը։