հինգշաբթի, սեպտեմբեր 10
10 / 9 / 2026
Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվել

Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվել

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողի։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
 
«Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում մայրաքաղաքի Հալաբյան փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է օգոստոսի 5-ից սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող 23-ամյա մի երիտասարդ։
 
Նա ներկայացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 

  • Կիսվել: