Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել․ մեկ անձ ձերբակալվել է
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման և ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում Եղվարդ քաղաքում բացահայտվել է ապօրինի գործող հրաձգարան։ Այս մասին տեղկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է մեծ քանակությամբ տարբեր տեսակի զենք և ռազմամթերք։
Մեկ անձ ձերբակալվել է։
Հանգամանքները պարզվում են։



