Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել
Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի հրամանով՝ դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել։ Ըստ հրամանի՝ ընդհանուր ժողովը նախատեսված է 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 16:00-ին։ Թե ինչ օրակարգով է ժողով հրավիրվել՝ դեռևս հայտնի չէ։