չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Չխախտել կարգը և կրել դիմակներ․ Ոստիկանության կոչը բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

Չխախտել կարգը և կրել դիմակներ․ Ոստիկանության կոչը բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

Որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես և հաղորդումների հյուրեր, եթերի ընթացքում խախտում են պարետատան որոշումը՝ չեն կրում պաշտպանիչ դիմակ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ոստիկանությունը։

Կոչ ենք անում բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ չխախտել կարգը և կրել դիմակներ։ Ոստիկանությունը հետևողական է։ Կարգը խախտողների նկատմամբ կկազմվեն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

  • Կիսվել: