ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Չգիտեմ՝ ինչու են «աhաբեկված» խաղում. առաջարկում եմ ամբողջությամբ հրապարակել ձայնագրությունները. փաստաբան

Չգիտեմ՝ ինչու են «աhաբեկված» խաղում. առաջարկում եմ ամբողջությամբ հրապարակել ձայնագրությունները. փաստաբան

Տարածվեց տեղեկություն «գյուլլելու» մասին ձայնագրությունը կոնտեքստից կտրելու վերաբերյալ:  Այս մասին գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

«Մի քանի օր առաջ եմ Բագրատ Սրբազանից լսել , որ եթե այդպիսի խոսքեր իսկապես հնչել են, ապա պիտի լինի թմրավաճառների վերաբերյալ զրույցում:

Մարտավարական նկատառումով այս փուլում չէի ցանկանում հրապարակել այդ տեղեկությունը, սակայն այն, որ դա տարածվել է հավանաբար վկայում է, որ իրավապահ համակարգն էլ որոշակիորեն փորձում է դիմադրել ահագնացող ապօրինություններին: 

Կրկին առաջարկում եմ ամբողջությամբ հրապարակել ձայնագրությունները` առանց մոնտաժի: 

Չգիտեմ, թե ինչու են իշխանության ներկայացուցիչները, ունենալով ամբողջական տեղեկատվություն, «ահաբեկված» խաղում: Գուցե իրենց տեսել են թմրաբիզնեսի պարագլուխների թվում»,- գրել է նա:

  • Կիսվել: