երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Բյուրեղավանի վարչական շենքում աշխատակիցներից մեկի աշխատասենյակում նռնակ է հայտնաբերվել

Բյուրեղավանի վարչական շենքում աշխատակիցներից մեկի աշխատասենյակում նռնակ է հայտնաբերվել

Այսօր` մայիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բյուրեղավան վարչական շրջանի ղեկավարի 2-րդ վարչական շենքում աշխատակիցներից մեկի աշխատասենյակում նռնակ են տեղադրել:

Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամանել են ոստիկաններ և  սակրավորներ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` մարտական նռնակը հայտնաբերվել է նշված վարչական շենքի` ժողովրդին հայտնի կոմունալի պետ Վոլոդյա Հայրապետյանի աշխատասենյակում, և հենց նա էլ հայտնաբերել է նռնակը, երբ ժամանել է աշխատանքի, աթոռը քաշել է, որպեսզի նստի և նկատել է նռնակը:

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում: 

  • Կիսվել: