Բնակարան, տուն, հողամասեր, շուրջ 34 մլն դրամ եկամուտ. Սրբուհի Գալյանը ներկայացրել է հայտարարագիրը
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է 2024 թվականի տարվա հայտարարագիրը: Հայտարարագիրը լրացրել է սույն թվականի ապրիլի 28-ին:
Նախարարը միանձնա հողամասի սեփականատեր է Կոտայքում՝ Նաիրի համայնք, մակերեսը հրապարակային չէ, նա նաև հողամասի համատեղ սեփականատեր է Դիլիջանում:
Բնակարանի միանձնյա սեփականատեր է, որը գտնվում է Երևան քաղաքում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, Դիլիջանում համատեղ սեփականատեր է անհատական բնակելի տան` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով:
Հանձնված և վերադարձված փոխառություններ բաժնում նախարարը հայտարարագրել է «Ադրեսս» ՍՊԸ-ից փոխառած 2,800,000 դրամ տարեսկզբին, իսկ տարեվերջին գումարը կազմել է 6,500,000 դրամ:
Որպես ավանդ Գալյանը տարվա սկզբում հայտարարգրել է 6,000,000 դրամ, որը տարվա վերջում արդեն կազմել է 4,312,000 դրամ:
Բանկային հաշիվների մնացորդներ (բացառությամբ ավանդների) բաժնում, նա հայտարարգրել է՝ տվյալ տարվա սկզբում առկա դրամական միջոցի գումարը և արժույթ՝ 32,969 դրամ, իսկ արդեն տարվա վերջում՝ 5,400 և 546,900 դրամ: Նշենք, որ տվյալ տարվա սկզբում առկա դրամական միջոցի ծագման աղբյուրը և բանկի գտնվելու վայրը պաշտպանված են:
Որպես կանխիկ դրամ, հաշվետու տարվա սկզբում նախարարը հայտարարագրել է 1 մլն 600 հազար դրամ և 4,000 դոլար, իսկ արդեն տարվա վերջում առկա կանխիկ դրամը կազմել է՝ 2 մլն 700 հազար դրամ և 5,000 դոլար:
Հաշվետու տարվա եկամուտները հետևյալն են՝ այլ եկամուտներ բաժնում, Գալյանը ՊԵԿ-ից ստացված գումար հայտարարագրել է 2 մլն 497 հազար դրամ, Ակբա Բանկից ստացած եկամուտ՝ 716 հազար դրամ, որպես աշխատավարձ դատախազությունից ստացել է 25 մլն 74 հազար դրամ, Արդարադատության նախարարությունից՝ 3 մլն 152 հազար դրամ, ԵՊՀ-ից՝ 390, 450 դրամ, որպես այլ եկամուտ հայտարարագրել է նաև Պետրոս Մկրյանից ստացած 1 մլն դրամ, արդարադատության ակադեմիայից որպես աշխատավարձ՝ 1 մլն դրամ, ընդհանուր՝ 33,836,676 դրամ:
Նախարարի վարկերը 2024-ին երկուսն են՝ 205,842 դրամ և բնակարանի համար ձեռք բերվածի մայր գումարը հաշվետու տարում կազմել է 33 մլն 86 հազար դրամ, ընդհանուր՝ 33,291,842 դրամ: Վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 39 մլն 374 հազար դրամ: