երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի  թափուր պաշտոնում 3 թեկնածու է առաջադրել

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր պաշտոնում 3 թեկնածու է առաջադրել

ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի եւ Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները»,- ասված է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունում։

  • Կիսվել: