երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Այս պահին խուզարկում են լրագրող Նաիրի Հոխիկյանի տունը

Այս պահին խուզարկում են լրագրող Նաիրի Հոխիկյանի տունը

Այս պահին խուզարկում են լրագրող Նաիրի Հոխիկյանի տունը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ակտիվիստ Հովհաննես Իշխանյանը։

«Մայիսի 31-ին երկու ՔՊ-ական հարձակվել էին Նաիրիենց տան ու իր վրա, հարվածել, փորձել առևանգել, մտնել տուն:

Նաիրին խաղալիք ատրճանակով վախեցրել էր նրանց, սրաք էլ թողել, փախել էին ու ոստիկաններին ասել, թե իրենց վրա է հարձակվել Նաիրին զենքով»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին Փարաքար խոշորացված համայնքի Նորակերտ բնակավայրում միջադեպ–ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝  միջադեպ-ծեծկռտուքը եղել էր ակտիվիստ Նաիրի Հոխիկյանի և ՔՊ անդամ Գևորգ Խաչատրյանի միջև:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ Նորակերտում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ ստացվել է առերևույթ հանցանքի մասին 2 հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, հոգեկան և ֆիզիկական ներգործության հատկանիշներով:

  • Կիսվել: