հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Ավազակություն կատարած օտարերկրացիները ձերբակալվել են

Ավազակություն կատարած օտարերկրացիները ձերբակալվել են

Մայիսի 31-ին՝ ժամը 1.50-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Ռիգայի փողոցի մի տնից գլխի վնասվածքով բուժօգնության է տեղափոխել 32-ամյա օտարերկրացու։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

Մինչ այդ ահազանգ էր ստացվել նաև նշված տան սեփականատիրոջից:

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ անհայտ անձինք մուտք են գործել նշված տուն, ծեծի ենթարկել վարձակալությամբ բնակվող օտարերկրացի երիտասարդներին և զենքի գործադրմամբ պահանջել կրիպտոարժույթ։
Ավազակության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Երևան քաղաքի քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները վնասազերծել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալել են օտարերկրյա քաղաքացի 31 և 35 տարեկան երկու տղամարդու: Նրանք տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: