ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Արբատ գյուղից «Ուժեղ Հայաստանի» 8 կողմնակից տարվել է Հակակոռուպցիոն կոմիտե

Արբատ գյուղից «Ուժեղ Հայաստանի» 8 կողմնակից տարվել է Հակակոռուպցիոն կոմիտե

«Ուժեղ Հայաստան» կուսակցության 8 կողմնակիցները Մասիս համայնքի Արբատ գյուղից տարվել են Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտե։

Կոմիտեից  տեղեկացնում են, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ, կատարվում են վարութային գործողություններ։

Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

  • Կիսվել: