հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Անդրանիկ Թևանյանի ավտոտնակից ինչ-որ փաթեթ տարան իրավապահները (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյանի ավտոտնակից ինչ-որ փաթեթ տարան իրավապահները (տեսանյութ)

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները խուզարկություն են իրականացրել քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանի ավտոտնակում։ Խուզարկության ավարտին իրավապահները տարածքից դուրս են բերել հատուկ փաթեթավորված իրեղեն ապացույց։

FactorTV-ի լրագրողի  հարցին, թե արդյոք ավտոտնակից գաղտնալսող սարք է հայտնաբերվել, իրը տեղափոխող քննչական խմբի անդամը հաստատական պատասխան է տալիս՝ նշելով, որ ավտոտնակում գաղտնի լսող սարք է հայտնաբերվել։

Այս օպերատիվ-քննչական գործողություններն իրականացվում են Անդրանիկ Թևանյանին առնչվող նոր քրեական վարույթի շրջանակներում։ Նա կասկածվում է պետական դավաճանության, լրտեսության և 622 հազար դոլարի դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններին գաղտնի նյութեր փոխանցելու մեջ։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել նաև նրա տանը և ղեկավարած կուսակցության գրասենյակում։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: