ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով. Տեսանյութ

4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով. Տեսանյութ

Հակակոռուպցիոն կոմիտեն  բացահայտել է  այնպիսի ընտրակաշառքի սխեմա և կանխել դրա հետագա հանցավոր գործունեությունը, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ն:

4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով, նրանցից 2-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: 

Ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական միջոցառումներ հանցավոր սխեմայում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ հետապնդումներ սկսելու համար:

  • Կիսվել: