2025-ի 4 ամիսներին պետությանը պատճառված վնասի մասով ավելի մեծ չափով գումար է վերականգնվել, քան 2024-ին պատճառված վնասն է
2025 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 5 մլրդ դրամի վնասը: Այսինքն՝ ավելի մեծ չափով գումար է վերականգնվել այս տարվա 4 ամիսների ընթացքում, քան ամբողջ 2024 թվականին պատճառված վնասն է: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 13-ի նիստին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը:
Անդրադառնալով 2024 թվականի ընթացքում պետությանը վերադարձված գումարին՝ Արթուր Նահապետյանը նկատեց. «Վերականգնված գումարը՝ շուրջ 477 մլն դրամը, փաստացի դրամական տեսքով վերականգնված գումարն է:
Մենք ունենք բազմաթիվ շարժական և անշարժ գույքեր, որոնք արգելանքի տակ են դրվել, և, բնականաբար, այս թվի մեջ շարժական ու անշարժ գույքերը ներառված չեն: Եթե դրանցով հետագայում ունենանք մեղադրական դատական ակտեր, ապա պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ փաստացի ծավալն ավելի մեծ կլինի, քան նշված 477 մլն դրամն է»: