շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
11 հազար դեպք, 868-ը` առանձնապես ծանր. «Ժողովուրդ»

11 հազար դեպք, 868-ը` առանձնապես ծանր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վիճակագրական բաց աղբյուրներից տեղեկանում ենք, որ Հայաստանում 3 ամիսների ընթացքում հանցագործության 11 հազար դեպք է արձանագրվել, որից 868-ը՝ առանձնապես ծանր։ Սա Հայաստանի բնակչության համար կարող է դառնալ մտահոգիչ վիճակագրություն։

Այս տարվա առաջին երեք ամիսներին հանրապետությունում գրանցվել է ավելի քան 11 հազար հանցագործություն, որից 1398-ը՝ ծանր, 868-ը՝ առանձնապես ծանր։
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գրանցվել է 24 սպանություն, 18 սպանության փորձ, սեքսուալ բնույթի բռնի գործողության 25 դեպք։

Այս տարվա առաջին եռամսյակում ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու 546 դեպք է գրանցվել, որից 45-ը՝ մահվան ելքով։

Ամենաշատ հանցագործությունները գրանցվել են Երեւանում՝ 5017 դեպք, ամենաքիչը Վայոց ձորում՝ 198 դեպք»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: