երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Ժոզեպ Բորելը ողջունել է Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

Ժոզեպ Բորելը ողջունել է Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

Ողջունում եմ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում։ Այս մասին Թվիթթերի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր քարտուղար Ժոզեպ Բորելը։

«Ողջունում եմ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում։ Կարևոր քայլ է կատարավում դեպի համապարփակ լուծում. ԵՄ-ն լիովին հավատարիմ է խաղաղ, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասին աջակցելուն։ Նորմալացման/հաշտեցման հնարավոր է հասնել միայն ուղիղ երկխոսության միջոցով»,- գրել է Ժոզեպ Բորելը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ  Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ կայացավ  Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

  • Կիսվել: