«Ժիգուլի» հրողը հիմա «Մերսեդես» քշո՞ւմ է, թե՝ չէ. Աժ-ում բանավեճ տեղի ունեցավ Խաչատրյանի ելույթի ընթացքում (տեսանյութ)
Մարդ կա ամեն ինչ հասկանում է, բայց իրեն չհասկացողի տեղ է դնում այդ մարդկանց հետ վիճելը կատարելապես անիմաստ ու ախմախ զբաղմունք է և դրա համար չեմ ուզում մտնել վիճաբանությունների մեջ: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Բանը նրան է հասել, որ իրենց իշխանության ժամանակ տեղի ունեցող պարսավելի երևույթները էլի ընդդիմության են վերագրում, բա իշխանություն եք, բա արե՛ք: Ձեր նպատակլը կոռուպցիայի դեմ պայքարը չէ, վերացնելը չէ հետևանքները, ձեր նպատակը ցույց տալն է, որ կա այդ խնդիրն այսպես անհասցե անտրամաբանական մեղադրանք ներկայացնելու համար»,- ասաց նա:
Նա անդրադարձավ ընդդիմության հասցեին հնչող քննադատություններին և նշեց. «Ձեր ֆրակցիայի ղեկավարն ասում է՝ դուք քաղաքական հայդուկ եք, էս եք, է դուք էլ քաղաքական քամելեոն եք»:
Դահլիճից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանն արձագանքեց՝ դուք «Ժիգուլի եք», ինչին ի պատասխան Խաչատրյանն ասաց՝ էն որ «02» էիք բրդում, դրա մասի՞ն եք խոսում:
«Հետաքրքիր է՝ այն մարդը, որ ժիգուլի էր բրդում, ինքը հիմա «Մերսեդես» քշո՞ւմ է, թե՝ չէ: Դուք մի նախարար ունեիք, որ մինչև նախարար դառնալը փող չուներ հեռուստացույցն ապառիկով էր առնում, հետո կարծեմ 250 հազարով տուն առավ, մի մասը հիփոթեքով, այնպես որ էական բարգավաճում կա, սա ընդունենք»,- ասաց Խաչատրյանը:
Դահլիճից ՔՊ-ական պատգամավորներն արձագանքեցին, իսկ Խաչատրյանը նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին դիմեց, որ չթողնի բանավեճի վերածվի: Ռուբինյանը կոչ արեց չընդհատել ելույթ ունեցողին:
Դահլիճի ռեպլիկներին ի պատասխան Խաչտարյանն ասաց. «Ես կարող եմ ծափ տալ, դուք պարեք, շատ կհարստանա», իսկ Ռուբինյանը կոչ արեց բոլորին հանգստանալ»: