երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Զարուհի Փոստանջյանի մակարդակի ելույթ էր. Վիկտոր Ենգիբարյանը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին

Զարուհի Փոստանջյանի մակարդակի ելույթ էր. Վիկտոր Ենգիբարյանը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոևր Վիկտոր Ենգիբարյանը «ցածր կլասի» ելույթ է որակում Զագրեբում ԵԺԿ համագումարին ունեցած ՀՀԿ նախագահ, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը:

«Զարուհի Փոստանջյանի մակարդակի ելույթ էր, երբ ԵԽԽվ-ում Փոստանջյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը կազինոյում 70 մլն եվրո է պարևտվել: Մոտավորապես էդպիսի ցածր կլասի ելույթ էր», PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Սարսգսյանի ելույթը հայտարարեց Ենգիբարյանը: Ինչ վերաբերում է այս ելույթում Սերժ Սարգսյանի հնչեցրած մտքերին, որ Հայաստանում քաղաքական հետապնդումներ են իրականացվում, ընդդիմադիր մամուլի նկատմամբ՝ ոտնձգություններ, Ենգիբարյանը նկատեց. «Մեր երկիրը մամուլի ազատության խնդիր չունի: Ավելին, միջազգային բոլոր ինդեքսներով, ռեյտինգերով Հայաստանն առաջընթաց է գրանցել: Հայաստանում անցկացվել են լավագույն ընտրությունենրը երբևէ: Այս տիպի քննադատությունները ոչ միայն ծիծաղելի են մեզ համար, այլև եբվրոպացիների համար, քանի որ նրանք շատ լավ գիտեն՝ ինչ է կատարվում, հետևում են Հայաստանի իրադարձություններին»:

Իշխանական պատգամավորը հիշեցրեց Հանրապետականների հայտարարությունները, թե Սերժ Սարգսյանը մի օր անպայման կխոսի և արդյունքում խոսեց Հայաստանից դուրս, Զագրեբում:

«Սերժ Սարգսյանը Հայաստանում այլևս լսող չունի, կամ էլ դրանք մատերի վրա հաշված մարդիկ են և ստիպված օգտագործում է դրսի ամբիոնը: Բայց դրսում էլ, կարծում եմ, որևէ մեկը լուրջ չի վերաբերում նման հայտարարություններին», -հավելեց խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը: Հիշեցնեն՝ Սարգսյանը մասնավորապես հայտարարել էր. «Երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում, խաթարվել են սահմանադրականության հիմքերը, չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության մեխանիզմը, խախտված է դատական իշխանության անկախությունը, իրականացվում են քաղաքական հետապնդումներ, պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների և ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը և ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի։ Հիմա ես այստեղ եմ` բարձրաձայնելու այդ մտահոգությունները` պաշտպանելու համար այն հավատը, որ ունեցել են հազարավոր մարդիկ իշխանափոխությունից»:

  • Կիսվել: