Զախարովան անդրադարձել է 3+3 ձևաչափին
Տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացումը լիովին համապատասխանում է 3+3 ձևաչափի ենթադրյալ բոլոր մասնակիցների շահերին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
Նա, մաասնավորապես, նշել է. ՛՛3+3 խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի ստեղծման գաղափարը առաջարկվել է Ադրբեջանի և Թուրքիայի Հանրապետության նախագահների կողմից, և ինչպես հայտնի է, Ռուսաստանը աջակցել է այդ նախաձեռնությանը՛՛։
Այդ մեխանիզմի գործարկումը, ըստ նրա, կնպաստի միջպետական հարաբերություններում վստահության բարձրացմանը, առկա հակասությունների կարգավորմանը և տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային, հումանիտար ներուժի բացահայտմանը:
Զախարովան ասել է, որ իրենք տեսնում են արևմտյան մի շարք պետությունների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի ձգտումը՝ խանգարել որոշ գործընթացների: ՛՛Մեր ամերիկացի գործընկերները, ավաղ, զբաղվում են ապատեղեկատվության տարածմամբ, օրինակ, 3+3 նախաձեռնության գաղափարը վերագրում են Մոսկվային՛՛,-նշել է նա:


