Ըստ կանխատեսումների՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր այս տարի չի ստորագրվի․ The Economist Group
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր այս տարի չի ստորագրվի. այս մասին ասված է The Economist Group-ի վերլուծական ստորաբաժանման Economist Intelligence Unit (EIU) կանխատեսման մեջ։
«2024 թվականին մենք չենք ակնկալում շարունակական կատաղի փոխհրաձգություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, քանի որ զգալի առաջընթաց է գրանցվել խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ»,- ասվում է տեղեկատվության մեջ։
EIU-ի կանխատեսումների համաձայն՝ 2024 թվականին խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։ Չնայած դրան, օգտակար բանակցությունները կշարունակվեն. «Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քննարկել խաղաղ համաձայնագրի պայմանները»,- նշված է նյութում։


