ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Մալթայի ԱԳ նախարարին

Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Մալթայի ԱԳ նախարարին

Հունիսի 10-ին Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Մալթայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջին: Այս մասին տեղեկացնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից:
 
«Շնորհավորելով դեսպանին Մալթայի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ փոխվարչապետ Իեն Բորջը հաջողություն մաղթեց դեսպան Կարապետյանին՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեությունը նոր լիցք և բովանդակություն կհաղորդի երկկողմ հարաբերություններին։
 
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարի մաղթանքների համար, հավաստիացրեց, որ ձգտելու է անել առավելագույնը՝ նոր մակարդակի հասցնելու ՀՀ-ՄՀ քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը տնտեսական, մշակութային, զբոսաշրջային և մի շարք այլ բնագավառներում։
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան երկկողմ օրակարգային, ինչպես նաև միջազգային հարթակներում հայ-մալթական փոխգործակցության հարցերին: Մտքեր փոխանակվեցին Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում:

  • Կիսվել: