Վերջին տարիներին Հայաստանում պետության եւ պետականության ընկալման խորը փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան
Վերջին տարիներին Հայաստանում պետության եւ պետականության ընկալման խորը փոփոխություններ են տեղի ունենում. Այդ փոփոխությունը «Հայրենիքը պետությունն է» եւ «իրական Հայաստան» հայեցակարգերի վրա, որոնք հանրության շրջանում գնալով ավելի ու ավելի լայն ընկալում են ստանում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ըստ այդ հայեցակարգերի Հայաստանը ոչ թե ավելի երկիր ստանալու, այլ բացառապես սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է այն ընկալմամբ, որ բարեկեցության անբաժանելի մաս են անվտանգությունը, ազատությունը, արդարությունը:
Անվտանգության, ազատության, արդարության ավելի բարձր մակարդակ ապահովելու միջոցը պետական ինստիտուտների շարունակական զարգացումն է եւ աշխատանքը որպես համընդհանուր անելիք: Ուրախ եմ արձանագրել, որ 2024-ի հուլիսի 2018-ի հուլիսի համեմատ շուրջ 178 հազարով ավելի աշխատող կա ՀՀ-ում: Միջին աշխատավարձն աճել է շուրջ 126 հազար դրամով եւ 2018-ի 181 հազար դրամից հասել է 307 հազար դրամ:
Այս ամենն ամբողջանում է բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականությամբ եւ խաղաղության օրակարգով, որին ՀՀ կառավարության հավատարմությունն անսասան է: Այս օրակարգերի հնարավորինս արդյունավետ սպասարկումն է լինելու կառավարության գործունեության առաջիկա շրջանի ուշադրության կենտրոնում»,-իր նախաբանում նշեց վարչապետը:


