Վեհափառի մուտքը փակելու հրաման տվողները, վստահ եմ` ունեն անհամաչափ արտաքին աջակցություն. Սերժ Սարգսյան
Որակումներ տալու անհրաժետություն չկա, որովհետեւ մեր հասարակությունը տեսնում է այդ ամենը: Այս մասին այսօր Նոր Նորքում դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանի զարգացումներին, մասնավորապես նրան, որ ոստիկաները փակել էին Սարդարապատի հուշահամալիր Վեհափառ Հայրապետի մուտքը:
«Եթե պատճառների մասին եք հարցնում, ապա այդպիսի հրաման տվողներն ու կատարողները վստահ եմ՝ իրենք ունեն անհամաչափ արտաքին աջակցություն, դրա համար էլ անհամաչափ գործողությունների են դիմում:
Ինչ վերաբերում է Վեհափառ Հայրապետի մուտքին խոչընդոտելուն, դա արդեն բոլոր իրավական նորմերից դուրս է, դուրս է նաեւ բարոյականության սահմաններից»: