երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Մենք վարչապետի պաշտոնում աջակցում ենք Բագրատ Սրբազանին. Կա սահմանադրական ելք. Սերժ Սարգսյան

Մենք վարչապետի պաշտոնում աջակցում ենք Բագրատ Սրբազանին. Կա սահմանադրական ելք. Սերժ Սարգսյան

Ոչ թե միայն ես, այլև մեր կուսակցությունը մեր համակիրները բոլորն աջակցում են այն թեկնածուին, ում առաջադրել է Բագրատ Սրբազանը. Ինքն ասել է, որ ինքն է թեկնածու, ուրեմն մենք իրեն ենք աջակցում: Այս մասին այսօր Նոր Նորքում դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիտարկմանը, որ կա սահմանադրական արգելք, քանի որ Բագրատ Սրբազանը երկքաղաքացի է, իսկ երկքաղաքացիները չեն կարող առաջադրվել վարչապետի պաշտոնում, Սերժ Սարգսյանն ասաց. «Կա սահմանադրական ելք, եւ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս 2/3-ով փոխել այն կետը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում զբաղեցնոել բարձրագույն պաշտոններ: Այսինքն դա ելք Է։ Մի քիչ ավելի դժվար ելք է, քան պարզ անվստահություն հայտնելը, բայց դա էլ է ելք»:

  • Կիսվել: