Վաշինգտոնում տեղի կունենա Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպում
ՀՀ ԱԳՆ-ը հերքել է իր նախորդ օրվա հայտարարությունը առ այն, որ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում չի հանդիպի ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։
Այսօր ԱԳՆ հայտնում է, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպում։
Հիշեցնենք՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Վաշինգտոնում է։ Նա կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված միջոցառումներին։ Սպասվում են նաև երկկողմ հանդիպումներ։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու են նաև Թուրքիայի նախագահը, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները:


