Հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքը առնվազն քաղաքականապես ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. Ռուբեն Ռուբինյան
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն անողները բացահայտված են, պատվիրատուները՝ ոչ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ չի բացահայտվում հոկտեմբերի 27-ը՝ Ռուբինյանն արձագանքեց. «Մի քիչ տարօրինակ է, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող լրատվամիջոցները եկել, ինձ, ով հոկտեմբերի 27-ին եղել է 9 տարեկան, հարցնում են, թե ինչո՞ւ չի բացահայտվել հոկտեմբերի 27-ը, ես եմ հարցնում՝ ինչո՞ւ չեն բացահայտել։ Ասեմ ավելին՝ հնչում են կարծիներ, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքը առնվազն քաղաքականապես ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին»,- ասաց նա։
Ռուբինյանը նշեց, թե չկա որևէ քաղաքական ուժ, որ ավելի շատ է շահագրգռված հոկտեմբերի 27-ի բացահայտմամբ, որքան՝ ՔՊ-ն։



