հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Վարդան Ղուկասյանի գրասենյակի մերձակայքում քաղաքացիական հագուստով ծպտված ոստիկանական գործակալներ են տեղակայված. Հայտարարություն

Վարդան Ղուկասյանի գրասենյակի մերձակայքում քաղաքացիական հագուստով ծպտված ոստիկանական գործակալներ են տեղակայված. Հայտարարություն

Գյումրիի նախկին քաղաքապետ. Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած Վարդան Ղուկասյանի գրասենյակը հանդես է եկել «հերթական պետական բռնաճնշման» մասին հայտարարությամբ.

«Վարդան Ղուկասյանի գրասենյակի մերձակայքում քաղաքացիական հագուստով ծպտված ոստիկանական գործակալներ են տեղակայված, որոնք փաստացի խաթարում են մեր գրասենյակի բնականոն աշխատանքը և մեզ այցելած քաղաքացիներին հարցուփորձ անելով վախ ներարկում:

Տապալված օպերացիայից հետո, իշխանությունը այժմ ճանապարհներ է փնտրում կաշկանդելու Վարդան Ղուկասյանի գրասենյակի աշխատանքն ու վախի մթոնոլորտ ձևավորում նրա համակիրների շրջանակում:

Սա ոչ միայն անընդունելի և անհավասար մոտեցում է սպասվող ընտրապայքարում, այլև անօրինական ու անբարոյական: Սրանով ևս մեկ անգամ պատռվում է իշխանությունների «դեմոկրատ» դիմակը և ապացուցվում, որ այն ինչ տեղի է ունենում Վարդան Ղուկասյանի դեմ, քաղաքական բռնաճնշում է»։

  • Կիսվել: