ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Վարդան Ղուկասյանի երդման արարողությանը ներկա են 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները

Վարդան Ղուկասյանի երդման արարողությանը ներկա են 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները

Այսօր, ինչպես հայտնի է, տեղի է ունենում Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը։

Երդմնակալությունը արդեն մեկնարկել է, որին մասնակցում է նաև Միքայել Սրբազանը, 102-րդ ռազմաբազայի անդամները։

Հավելենք, որ Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամները՝ չնայած որ ձայն էին տվել Վարդան Ղուկասյանին համայնքապետի պաշտոնում ընտրվելու համար, չեն մասնակցում նրա երդմնակալության արարողությանը:

Հիշեցնենք, որ Կոմունիստական կուսակցության ցուցակով առաջադրված Վարդան Ղուկասյանը 18 կողմ, 0 դեմ ձայներով ընտրվել է Գյումրիի համայնքապետ։

  • Կիսվել: