Վարչապետը շփվել է Մեղրիի կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ
Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված Մեղրիի բնակչի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց վարչապետը։
Տեղեկացնենք, որ քաղաքացու մոտ նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել այսօր՝ մարտի 15-ին։
«Մենք ամբողջ ընտանիքով մինչև հիմա գտնվում ենք Սևանում, քանի որ առաջին անգամ մեր ինքնամեկուսացման առիթը բրազիլիայի նախագահն էր, ում կնոջ հետ հանդիպել էր Աննան։ Մենք այդ դեպքի մասին իմանալուց հետո հանձնեցինք թեստ, որը բացասական էր։ Այսօր էլ դեռ ինքնամեկուսացած ենք, քանի որ այսօր նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպք է արձանագրվել Մեղրիի մի բնակչի մոտ, ում հետ ես ոչ շատ սերտ շփում եմ ունեցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ։ Ես կրկին թեստ եմ հանձնել մոտ մեկ ժամ առաջ, որի պատասխանները կլինեն կեսգիշերն անց։ Պատասխանի դրական լինելու դեպքում ես և իմ ընտանիքը կշարունակենք ինքնամեկուսացումը, իսկ բացասականի դեպքում՝ մարտի 16-ին՝ առավոտյան, կվերադառնամ Երևան»,- նշեց Փաշինյանը։
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 28-ի։