կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Վարչապետը հանձնարարել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»

Վարչապետը հանձնարարել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքագրել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից քննարկելուց և գնահատելուց հետո որոշում կկայացվի այն հրապարակել/չհրապարակելու մասին», - «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են վարչապետի աշխատակազմից։

Նախորդ տարեվերջին Նիկոլ Փաշինյանին կոչով դիմել էր նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ բանավիճելու փոխարեն նրան առաջարկելով հրապարակել ղարաբաղյան բանակցություններին վերաբերող բոլոր փաստաթղթերը։

 

«Ազատության» հարցման պատասխանում վարչապետ Փաշինյանը միաժամանակ հորդորում է հենց նախկին նախագահներին հրապարակել այդ փաստաթղթերը. «Ակնհայտ է, որ երեք նախագահները իրենց ձեռքի տակ ունեն բանակցային բոլոր փաստաթղթերը, և եթե դրանցում կա իրենց ընթացիկ պնդումները հիմնավորող որևէ փաստ, անհասկանալի է, թե ինչու չեն հրապարակում։ Վարչապետ Փաշինյանը տարբեր ժամանակներում ունեցած իր հրապարակային ելույթներոմ բանավոր կերպով հրապարակել է բանակցային գործընթացի առանցքային դրվագները»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

  • Կիսվել: