չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Փաշինյանն ու Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարարն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ համագործակցությանը

Փաշինյանն ու Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարարն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ համագործակցությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադին։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգին և բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
 
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի՝ Հայաստանում անցկացմանը վերաբերող հարցերի։
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի շուրջ։
 
Կողմերը կարևորել են ակտիվ քաղաքական երկխոսության շարունակականությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ընդլայնումը։
 

  • Կիսվել: