Վարազդատ Մինոսյանը Աբխազիայի փոխվարչապետ է նշանակվել
Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցից մեկի համաձայն` փոխվարչապետ է նշանակվել Վարազդատ Մինոսյանը։
Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, Աբխազիան կունենա 5 փոխվարչապետ` Վարազդատ Մինասյանը, Ջանսուխ Նանբան, Տարաշ Հագբան, Ռոբերտ Կիֆուտը (վերջինս պահպանել Է նաև ՆԳ նախարարի պաշտոնը):
Արտաքին գործերի նախարար է նշանակվել Օլեգ Բարցիցը՝ ՌԴ-ում Աբխազիայի նախկին առևտրային ներկայացուցիչը։
Նշենք, որ հայ գործարարը նախկինում եղել է Աբխազիայի Հանրային պալատի անդամ։
Հիշեցնենք` մարտին Աբխազիայում նախագահական ընտրություններ անցկացվեցին։ Երկրորդ փուլում հաղթեց Բադրա Բումբան. ընտրողների 54,73%-ը քվեարկեց նրա օգտին։