Վալոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց Փարաքարի համայնքապետի պաշտոնը
Փարաքար խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ պաշտոնապես ստանձնեց համայնքի ղեկավարի պաշտոնը:
Նշենք, որ «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանն օրենքի ուժով է դարձել համայնքի ղեկավար:
ՔՊ խմբակցության անդամները չմասնակցեցին նիստին:
Նշենք, որ մարտի 30-ին կայացած Փարաքարի ավագանու ընտրություններում ՔՊ-ն պարտվել է: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - -7 մանդատ, ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը:
«Միասնություն» կուսակցությունների դաշինք - 12 մանդատ, ցուցակը գլխավորում է Վալոդյա Գրիգորյանը:
«Ազգային առաջընթաց» կուսակցություն - 2 մանդատ, ցուցակը գլխավորում է Դավիթ Մինասյանը:
Ըստ էության, «Միասնությունը» ստացել է 50 տոկոսից ավելի քվե եւ նա համայնքի ղեկավար է դառնում օրևենքի ուժով: