չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Վահագն Խաչատուրյանը Վրաստան պաշտոնական այցն ավարտելով՝ Հայաստան է վերադարձել ցամաքային ճանապարհով

Վահագն Խաչատուրյանը Վրաստան պաշտոնական այցն ավարտելով՝ Հայաստան է վերադարձել ցամաքային ճանապարհով

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստան կատարած պաշտոնական այցն ավարտելով Հայաստան է վերադարձել ցամաքային ճանապարհով:

Հայաստան-Վրաստան սահմանի Բագրատաշենի անցակետում նախագահը կանգառ է կատարել, ծանոթացել անցակետի ընթացիկ աշխատանքներին: Այնուհետև Հանրապետության նախագահը կանգառ է կատարել Կիրանցում, ծանոթացել Կիրանցի եկեղեցու վերանորոգման աշխատանքներին, զրուցել համայնքի բնակիչների հետ:

Կիրանցում նախագահ Վահագն Խաչատուրյանը պատասխանել է նաև լրատվամիջոցների հարցերին՝ ամփոփելով Վրաստան պաշտոնական այցն, ինչպես նաև անդրադարձել օրակարգային այլ թեմաների:

  • Կիսվել: