ուրբաթ, հոկտեմբեր 9
9 / 10 / 2026
ԱՊՀ-ում նախագահությունը հունվարի 1-ից անցնում է Ուզբեկստանին

ԱՊՀ-ում նախագահությունը հունվարի 1-ից անցնում է Ուզբեկստանին

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) մարմիններում նախագահությունը 2027 թվականի հունվարի 1-ից անցնում է Ուզբեկստանին։ Այս մասին հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը ԱՊՀ առաջնորդների խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում։

«Հենց նոր կայացավ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որի ընթացքում որոշում ընդունվեց, որ 2027 թվականի հունվարի 1-ից ԱՊՀ-ում նախագահությունն անցնում է Ուզբեկստանի Հանրապետությանը»,- ասել է Բերդիմուհամեդովը։

Թուրքմենստանը 2026 թվականին նախագահում է ԱՊՀ մարմիններում։ ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը ուրբաթ անցկացվում է Թուրքմենբաշի քաղաքի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: