Վահագն Ալեքսանյանը թող գա կարճ «յուբկեքին» հետևի, որ մեր աղջիկներն ապահով ման գան Գյումրիում. Ռուբեն Մխիթարյան
Վահագն Ալեքսանյանն առաջ «մայկա-տրուսիկներին» էր հետևում, հիմա թող գա կարճ «յուբկեքին» հետևի, որ մեր աղջիկներն ապահով ման գան Գյումրիում: Այսօր՝ ապրիլի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորի հայտարարությանը:
«Գյումրեցիների գլխից մազ չի պակասելու։ Ես չգիտեմ՝ ՔՊ-ն վախեցնում է, թե ինչ է անում, ավագանիում վախեցող մարդ չկա։ Ես առաջարկում եմ, որ Վահագն Ալեքսանյանը գա, ու այստեղից ինքը հետևի։ Առաջ «մայկա-տրուսիկներին» էր հետևում, հիմա թող գա կարճ «յուբկեքին» հետևի, որ մեր աղջիկները ապահով ման գան»,- ասաց Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Վահագն Ալեքսանյանն ասել էր՝ քանի իրենք իշխանության են «յուբկաններով» աղջիկներն արխային կարող են պտտվել Գյումրիով։