ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ուզում են նորից մահափորձ անել իմ դեմ. Վարդան Ղուկասյան

Ուզում են նորից մահափորձ անել իմ դեմ. Վարդան Ղուկասյան

Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կարծում է, որ փորձում են նորից ոտնձգություն կատարել իր դեմ:

Այսօր՝ ապրիլի 19-ին, երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք ինֆորմացիա ունեն՝ իրենց դեմ որեւէ վատ բան է նախապատրաստվում:

«Եթե հանկարծ մեզ հետ կապված նորից ոտնձգություն արվեց, ամբողջ փաստերն աշխարհի բոլոր նախագահներին ու հաստատություններին ուղարկվելու են, թե դրա հետևն ով կարող է լինել ու ով կարող է անել: Նորից ասում եմ ՝ ինչքան մեզ կապում են կլրիմինալի հետ, հող են նախապատրաստում դիմացի կրակոցների»,- ասաց Ղուկասյանը:

Հարցին՝ արդյոք մահափորձ նկատի ունի, Ղուկասյանն արձագանքեց. «Այո, իմ անձի նկատմամբ, նմանատիպ ոտնձգություն, որ արեցին 2007-ին դեռևս բացահայտված չէ, հասկանալի է: Եթե նման բան եղավ, սենսացիա կլինի ամբողջ աշխարհով»:

  • Կիսվել: