Ուզում է ծախել սեփական ժողովրդի վրա, թե ես խաղաղություն եմ բերել. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Մենք չգիտենք, դա ինչ փաստաթուղթ է, ինչ կետեր է ներառում: Այս մասին, այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագրի համաձայնեցված 13 կետերը ստորագրել որպես խաղաղության պայմանագիր:
«Սա նշանակում է ամեն գնով ձգտել խաղաղություն մուրալ, ինչ-որ բան ստորագրել եւ առաջին հերթին ծախել սեփական ժողովրդի վրա, որ ես խաղաղություն եմ բերել, որը գոյություն չունի: Երկրորդ, ինչ-որ կերպով խուսափել այն պարտավորություններից, հարկադրանքներից, որոնք իր առջեւ դրված են: Սա իր սեփական կաշին ու իշխանությունը պահելու ուղղակիորեն քաղաքականություն է»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:


