Ուշացել ենք, այս հանրաքվեն պետք է շուտ լիներ. Սասուն Միքայելյան
Մենք դեռ ուշացել ենք, այս հանրաքվեն պետք է շուտ լիներ: Այս մասին ԵԿՄ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, նա նշեց․
«Ես ելույթ եմ ունեցել եւ ասել եմ, որ մեր սահմանադրական իրավունքները խախտվել են եւ մենք պարտավոր ենք գնալ ժողովրդի ձայնով, որ ժողովուրդը որոշի՝ այս վիճակը փոխի, թե ոչ:
Այսօր երկրում իշխանափոխություն է եղել, իսկ ՍԴ-ն մեզ ուրիշ ճանապարհով է տանում: Ինչ հարց լինելու է, ՍԴ-ն ուրիշ ճանապարհով է տանում: Բնականաբար, էս ժողովուրդը չի կարող սպասել մինչեւ 2035 թվականը, որ ըստ իրենց ցանկության բերել ժամկետ են դրել, որ իրենց իշխանությունը պահեն: Մենք հնարավորություն ենք տալիս, որ ժողովուրդը մեզ հնարավորություն տա փոխել այդ վիճակը»,-ասաց նա:
Սասուն Միքայելյանը նաեւ նշեց, որ հանրաքվեն ավելի շուտ պետք էր կազմակերպել. «Մենք դեռ ուշացել ենք, այս հանրաքվեն պետք է շուտ լիներ»: