Ուրախ կլինեմ, երբ որ ՀՀ-ը կնքի Խաղաղության պայմանագիր. Պապոյան
Ես կարծում եմ, որ ՀՀ կառավարության կողմից և մեր քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջ քաշված Իրական Հայաստանի քաղաքակրթական մոդելը և Իրական Հայաստանի գաղափարախոսությունը պատասխանում է բոլոր հարցերին, և ես ուրախ կլինեմ, երբ որ ՀՀ-ը կնքի Խաղաղության պայմանագիր, Հայաստանում լինի վերջնական խաղաղություն, այլևս պատերազմներ չլինեն, և մենք մեր հսկայական միջոցներն ուղղենք մեր երկրի, մեր բնակչության սոցիալական, կրթական և առողջապահական խնդիրների շարունակական բարելավմանը: Այդ մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: