ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Տվյալ դեպքում դեսպանը սխալվել է. Զուրաբյանը՝ Ֆրանսիայի դեսպանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ հայտարարության մասին

Տվյալ դեպքում դեսպանը սխալվել է. Զուրաբյանը՝ Ֆրանսիայի դեսպանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ հայտարարության մասին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հայտնվել է քննադատության թիրախում: Օրերս «Ռադիոլուրին» տված հարցազրույցում Օլիվյե Դըկոտինյին ստախոս էր անվանել բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե Հայաստանի վարչապետն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, գրում է Ազատությունը:

Հենց Պրահայում՝ 2022-ի հոկտեմբերին տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը, վարչապետ Փաշինյանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ: Փաշինյանից և Ալիևից բացի, այդ հանդիպմանը մասնակցում էին նաև Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

«Եթե խոսում եք Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպես պետություն չի ճանաչվել ոչ միջազգային հանրության, ոչ էլ նույնիսկ Հայաստանի կողմից։ Ի դեպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ Լեռնային Ղարաբաղը Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա-Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դեպ, Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա-Աթայի հռչակագիրը», - ասել է Օլիվիե Դըկոտինյին:

Տվյալ դեպքում դեսպանը սխալվել է. Զուրաբյան

Քաղաքական և վերլուծական շրջանակները պնդում են՝ դեսպանը կա՛մ պարզապես տեղյակ չէ ղարաբաղյան խնդրին, կա՛մ հատուկ է նման հայտարարություն անում:

«Ամենայն հարգանքով և համակրանքով Ֆրանսիայի և նրա ներկայացուցիչների նկատմամբ՝ ես պետք է ասեմ, որ տվյալ դեպքում դեսպանը սխալվել է:

<> Ըստ երևույթին, ինքը չգիտի, և այդ դեպքում ես իրեն խորհուրդ կտայի, որ ինքը վեր հանի այն ժամանակվա փաստաթղթերը», - «Ազատությանն» ասաց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետորսյանի պաշտոնավարման ժամանակ խոսնակի պաշտոնը զբաղեցրած Լևոն Զուրաբյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: