ուրբաթ, հոկտեմբեր 9
9 / 10 / 2026
Թուրքմենստանում մեկնարկել է ԱՊՀ երկրների առաջնորդների խորհրդի նիստը

Թուրքմենստանում մեկնարկել է ԱՊՀ երկրների առաջնորդների խորհրդի նիստը

Թուրքմենիայի Ավազա հանգստավայրում մեկնարկել է ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստը, որը բացել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը։

Թուրքմենիայի Ավազա հանգստավայրում մեկնարկել է ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստը, որը բացել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը։

Գագաթնաժողովին մասնակցում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի նախագահներ Իլհամ Ալիևը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Սադիր Ջապարովը, Էմոմալի Ռահմոնը և Շավքաթ Միրզիյոևը։

Հանդիպումն ավելի ուշ կշարունակվի ընդլայնված կազմով: ԱՊՀ երկրների ղեկավարներին առաջին անգամ կմիանա նաև Իրանի նախագահը Մասուդ Փեզեշքիանը:

Գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված է 15 հարց։ Հանդիպումից հետո պետությունների ղեկավարները, ինչպես սպասվում է, կընդունեն համատեղ հայտարարություն, որում կգնահատեն ԱՊՀ-ի վերջին 35 տարիների ընթացքում ձեռքբերումները և կուրվագծեն միության ապագան։

Բացի դրանից՝ երկրների ղեկավարները նախատեսում են հաստատել կիբեռհանցագործության դեմ պայքարում գործընկերության վերաբերյալ մի քանի փաստաթղթեր, ինչպես նաև Համագործակցության դրական կերպարի խթանմանն ուղղված միջոցառումների շարք:

Գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ նախագահությունը և նույն տարվա աշնանը հյուրընկալել կազմակերպության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։

 

  • Կիսվել: