Հայաստանի հետ երկկողմ մակարդակով իրականացնում ենք կարգավորման գործընթաց. Թուրքիայի ԱԳ փոխնախարար
Հայաստանի հետ երկկողմ մակարդակով իրականացնում ենք կարգավորման գործընթաց, հայտարարել է Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բերիս Էքինջին։
«Մեր երկրների միջև վերջերս ակտիվացած բարձր մակարդակի այցելությունները զգալի ներդրում են ունեցել երկկողմ երկխոսության ամրապնդման զարգացման գործում։
Կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել տրանսպորտի, էներգետիկայի և մշակույթի ոլորտներում, ինչպես նաև ուղղակի առևտրի վերսկսման ուղղությամբ։ Այս բոլոր քայլերը հիմք են տալիս լավատեսությամբ նայելու մեր տարածաշրջանի ապագային»,-նշել է նա։



