հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Թուրքական աղբյուրը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Էրդողան հանդիպումից

Թուրքական աղբյուրը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Էրդողան հանդիպումից

Պրահայում Փաշինյանը Էրդողանից օգնություն է խնդրել ռազմագերիների ազատ արձակման հարցում և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում: Այս մասին հայտնել է թուրքական Al-Monitor-ը՝ անդրադառնալով օրերս Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունեցած հանդիպմանը:

Փաշինյանը, ըստ կայքի, ցանկանում է, որ սահմանը գծվի ոչ թե նախախորհրդային, այլ խորհրդային ժամանակների քարտեզի հիման վրա։

Էրդողանն իր հերթին բարձրացրել է տրանսպորտային միջանցքի հարցը և կրկնել, որ ՛՛Երևանը պետք է վերջ տա Օսմանյան ժամանակաշրջանի հայերի ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչելու միջազգային արշավին՛՛:

 

  • Կիսվել: