ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Թուրք լրագրողները շրջայց են կատարել «Մարգարա» անցակետում

Թուրք լրագրողները շրջայց են կատարել «Մարգարա» անցակետում

Թուրք լրագրողները շրջայց են կատարել հայ–թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետում։ Այս մասին հայտնում է Ստամբուլի «Ակոս» թերթը:

Հրապարակման մեջ նշվում է, որ Թուրքիայից Հայաստան ժամանած լրագրողներն այցել են 1993 թվականից փակված հայ–թուրքական սահմանի Մարգարայի հատվածում գտնվող անցակետ։

Թերթը հիշեցրել է, որ  ՀՀ փոխարտգործնախարար, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը թուրքական «NTV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը սահմանի բացման հարցում սպասում է Թուրքիայի քայլին։

Այս համատեքստում նա նշել է, որ հայկական կողմում «Մարգարա» անցակետը վերանորոգվել է և բերվել պատրաստի վիճակի, նույնը ակնկալվում է թուրք գործընկերներից։ Նաև համաձայնություն է ձեռք բերվել վերանորոգել կամ վերակառուցել սահմանին գտնվող կամուրջը։

Հիշեցնենք, որ հայկական կողմի հրավերով Հայաստան ժամանած թուրք լրագրողները հանդիպել են նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

  • Կիսվել: